Արագածոտնի մարզում խմելու ջրերի գործարանի շինարարության սպասարկում

Մեր ընկերությունը Արագածոտնի մարզում իրականացնում է խմելու ջրերի արտադրության գործարանի շինարարության ամբողջական գեոդեզիական սպասարկում։ Աշխատանքների շրջանակում կատարվել է տեղանքի մանրամասն հանույթ, նախագծի տեղակապում և շուրջ 40 սյուների նշահարման աշխատանքներ։

Այս նախագծի առանձնահատկությունն այն էր, որ գործարանի տանիքը նախատեսված էր կառուցել մետաղական ֆերմաներով, ուստի սյուների դիրքը և ուղղաձիգությունը պետք է ապահովվեին առավելագույն ճշգրտությամբ։ Օգտագործվել են ժամանակակից GNSS RTK համակարգեր և տոտալ կայան, ինչը թույլ տվեց հասնել սանտիմետրային ճշգրտության։

Մեր թիմի աշխատանքի արդյունքում կառուցապատողը ստացավ հուսալի գեոդեզիական հիմք, ինչը հնարավորություն է տալիս շինարարությունը իրականացնել ըստ նախագծային պահանջների և ապահովել բարձր որակ։