Հանույթ

Մենք իրականացնում ենք բարձր ճշգրտությամբ տոպոգրաֆիկ չափագրություններ՝ տեղանքի թվային մակերևույթի մոդելավորում, շերտագծային քարտեզներ և ինժեներական պլաններ։ Տվյալները տրամադրվում են տարբեր ձևաչափերով (DWG, PDF, )՝ հարմար նախագծման և շինարարական աշխատանքների համար։

Նշահարում

Մեր մասնագետները կատարում են կետանշման և նշագրման աշխատանքներ՝ ապահովելով նախագծերի ճիշտ դիրքավորումը տեղանքում։ Օգտագործում ենք GNSS RTK և տոտալ կայաններ՝ սանտիմետրային ճշգրտությամբ։

Կադաստրային գործ

Տրամադրում ենք ամբողջական կադաստրային փաթեթներ՝ սահմանների ճշգրտում, նոր շինությունների չափագրում և փաստաթղթերի պատրաստում պետական մարմիններին ներկայացնելու համար։

Աէրոֆոտո հանույթ

Դրոնային թռիչքների միջոցով ստեղծում ենք օրթոֆոտո քարտեզներ, թվային բարձրության մոդելներ և իրականացնում ծավալների հաշվարկ։ Այս մեթոդը արագ է, բարձր ճշգրտությամբ և արդյունավետ մեծ տարածքների համար։

Շինարարության սպասարկում

Գեոդեզիական մշտական վերահսկողություն շինհրապարակում․ հիմքերի և կոնստրուկցիաների տեղադրման ճշգրտում, վերահսկում և փաստաթղթավորում։ Սա ապահովում է շինարարական գործընթացի որակը և համապատասխանությունը նախագծին։

Շինությունների գրանցում

Կատարում ենք շենքերի և շինությունների ինվենտարիզացիա, հատակագծերի կազմավորում և փաստաթղթերի պատրաստում պետական գրանցման և օրինականացման համար։