Ինչ է իրենից ներկայացնում շինությունների ներքին հատակագիծը․
Շինության ներքին հատակագիծը՝ գույքի վերաբերյալ տեխնիկական տեղեկատվություն պարունակող փաստաթուղթ է: Մասնավորապես, գծանկարներ՝ նշված դռներով, միջնապատերով, հիմնական պատերով, պատուհաններով, պատշգամբներով, միջնահարկերով, պահեստարաններով և այլն:
Երբ է շինության ներքին հատակագիծը պահանջվում.
Փաստաթուղթը պահանջվում է գույքի առքուվաճառքի, վարձակալության, գրավադրման, նվիրատվության, ժառանգության և այլնի հետ կապված իրավական գործարքների դեպքում: Եթե կառուցապատողի կողմից տրամադրված չափումների վերաբերյալ տարաձայնություններ կան, մենք կօգնենք ապացուցել դրանց անճշտությունը և պաշտպանել սեփականատիրոջ շահերը:
Շինության ներքին չափագրության արժեքը | |||
---|---|---|---|
Անշարժ գույքի տեսակը | Գինը ՀՀ դրամ | ժամկետը | |
Բնակելի տուն | Սկսած 50000 դրամից | մինչև 10 օր | |
Բնակարան | Սկսած 40000 դրամից | մինչև 10 օր | |
Ավտոտնակ | Սկսած 40000 դրամից | մինչև 10 օր | |
Չբնակեցված տարածք | Սկսած 70000 դրամից | մինչև 15 օր |