
GEOCONSTRUCT LLC
Գեոդեզիա և կադաստր

Հանույթ

Նշահարում

Կադաստրային գործ

Աէրոֆոտո հանույթ

Շինարարության սպասարկում

Շինությունների գրանցում
-
Վեդիու ջրամբարի վրա իրականացված առաջին ռեպերային չափումները
Հպարտությամբ հայտնում ենք, որ Գեոքոնսթրաքթ ՍՊԸ-ն հաջողությամբ իրականացրել է Վեդիի նորակառույց ջրամբարի վրա առաջին հենաքարային գեոդեզիական չափումները։ Այս նախնական չափումները կծառայեն որպես հիմք երկարաժամկետ մոնիթորինգի համար՝ հետևելու․🔹 Ուղղահայաց նստեցումներին🔹 Կողային շեղումներին🔹 Կառուցվածքային վարքագծին շահագործման ընթացքում 📍 Ջրամբարի կայունության մոնիթորինգը պարզապես ձևականություն չէ․ այն կարևոր է անվտանգության, ռիսկերի կառավարման և Հայաստանի կարևորագույն ջրատեխնիկական կառույցներից մեկի կայուն…
-
Արագածոտնի մարզում խմելու ջրերի գործարանի շինարարության սպասարկում
Մեր ընկերությունը Արագածոտնի մարզում իրականացնում է խմելու ջրերի արտադրության գործարանի շինարարության ամբողջական գեոդեզիական սպասարկում։ Աշխատանքների շրջանակում կատարվել է տեղանքի մանրամասն հանույթ, նախագծի տեղակապում և շուրջ 40 սյուների նշահարման աշխատանքներ։ Այս նախագծի առանձնահատկությունն այն էր, որ գործարանի տանիքը նախատեսված էր կառուցել մետաղական ֆերմաներով, ուստի սյուների դիրքը և ուղղաձիգությունը պետք է ապահովվեին առավելագույն ճշգրտությամբ։ Օգտագործվել են ժամանակակից…
-
Կառուցվում է ոռոգման ավազան
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում իրականացվում է նոր ոռոգման ավազանի կառուցում։ Մեր ընկերությունը իրականացնում է շինարարության ամբողջական սպասարկում։

Բարի գալուստ Geoconstruct ընկերության պաշտոնական կայք։
2020 թվականից մեր թիմը տրամադրում է գեոդեզիայի և կադաստրի ծառայություններ Հայաստանում՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներ։
Մեր նպատակն է ապահովել արագ, ճշգրիտ և հուսալի արդյունք՝ անկախ նրանից՝ խոսքը պետական գնումների, թե մասնավոր պատվերների մասին է։ Մենք կարևորում ենք յուրաքանչյուր մանրուք՝ սահմանների ճշգրտումից մինչև շինարարության սպասարկում։
Geoconstruct-ում վստահ ենք, որ հաջող նախագծի հիմքում միշտ ճիշտ չափագրումն է։
Geoconstruct ընկերությն հիմնադիր՝ տ․գ․դ․ Վաչե Թոքմաջյան