ք. Երևան, Արմենակյան 125
+374 43 04 08 04
geo@geoconstruct.am

Գեոդեզիական աշխատանքներ

Գեոդեզիա գիտությունը զբաղվում է երկրի մակերևույթի անկյուններն ու հեռավորությունները չափելով, որի հիման վրա կատարվում են տարբեր հաշվարկներ:

Այսօր այն առավել հաճախ ասոցացվում է տեղագրական հանույթի կամ նշահարման հետ:

Գեոդեզիական աշխատանքներն իրականացվում են տարբեր նպատակներով: Դա կարող է լինել ցանկացած ինժեներական կոմունիկացիա, նոր շենքի կառուցում, տեղանքի լանդշաֆտային ձևավորում, նախագծում և այլն: Բոլոր չափումները, որոնք ստացվում են գեոդեզիական աշխատանքի ընթացքում, գրանցվում են հատուկ փաստաթղթում:

Գեոդեզիական աշխատանքը զրոյական ցիկլի ինժեներական և շինարարական տիպի համապարփակ հետազոտություն է, որը ներառում է չափիչ, հաշվարկային և նախագծային աշխատանքներ և թույլ են տալիս ստանալ օբյեկտների ճշգրիտ տեղակայումը տարածության և հարթության մեջ:

Առանց նման հետազոտության անհնար է պատկերացնել շինարարությունը, ինչպես նաև նախագծումը:

Գեոդեզիական աշխատանքների նպատակն է տեղանքում տեղադրել նախագծային բոլոր կետերը: